Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նիկոլ Փաշինյան. Մեր ձեռքը չի դողա բռնության քարոզչություն իրականացնողների հետ հարաբերություններում

Նիկոլ Փաշինյան. Մեր ձեռքը չի դողա բռնության քարոզչություն իրականացնողների հետ հարաբերություններում
22.06.2019 | 00:43

Որևէ մեկի մոտ կասկած չպետք է առաջանա, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա կամ կամքի որևէ պակաս կունենա ՀՀ սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում, Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է` Հայաստանի Հանրապետությունում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու կառավարության անմնացորդ ձգտումը ոմանք, կարծես, փորձ են անում մեկնաբանել որպես թուլություն: «Մեր կամքը չի սասանվի և մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունում վերածնել բռնության քարոզչությունը և բռնության գործելակերպը: Մեր ձեռքը չի դողա, մեր կամքը չի սասանվի», - ասել է վարչապետը:

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ